Դրախտի իմ տարբերակում հնարավոր է տան համակարգչի վրա բեռնել Լինուքս և փորձարկել նոր հայտնաբերածս հրամանները կամ ինտերնետ մտնել՝ առանց համակարգչի կոպիտ սկավառակի վրա Լինուքսի տեղադրում կատարելու, Բեռնավորման (boot) սեկտորը փոփոխելու կամ CD-ROM-ից բեռնավորվելու տանջալից պրոցեսին հետևելու։
- 64 MB կամ ավելի մեծ USB ֆլեշ դիսկ
- Damn Small Linux
- Syslinux V2.11
Տեղադրումը.
Օգտվելով Windows-ի ֆորմատ ծրագրից կամ ձեր ցանկացած այլ եղանակով ֆորմատավորում եք ձեր Ֆլեշ դիսկը՝ օգտագործելով FAT ֆայլային համակարգը (Windows-ը ձեզ կառաջարկի FAT32)։Այս սուրբ գործը կարող եք սկսել բացելով My Computer պատուհանը և մկնիկի օգնությամբ աջ-կտոցելով Ֆլեշ դիսկի անվանման վրա։ Այնուհետև մենյուից ընտրելով Format… ենթակետը։- Ձեր հաջորդ քայլն է Այստեղից բեռնել մոտ 52 մետրանոց (MB) dsl-embedded.zip ֆայլը։
- dsl-embedded.zip ֆայլի պարունակությունը բացում ենք USB դիսկի մեջ։
- Բեռնում և որևէ ֆայլադարանում բացում ենք syslinux.zip ֆայլը (օրինակ՝ C:\TEMP)։
- Աշխատեցնում ենք command prompt-ը (start/run/cmd) և տեղափոխվում syslinux-ի ֆայլադարան (CD C:\TEMP): Այնուհետև հավաքում ենք syslinux.exe L: (որտեղ L: տառի փոխարեն գրում ենք ձեր համակարգչում USB դիսկի ստացած տառանվանումը)
- Վերաբեռնում ենք համակարգիչը և մտնում BIOS, ապա բեռնավորման հերթականության մեջ առաջին տեղում դնում ենք USB սարքը (կախված BIOS-ի տեսակից այն կարող է կոչվել USB_ZIP կամ USB_HDD)։
- Պահպանում ենք BIOS-ի պարամետրերը։ Հաջորդ վերաբեռնման ժամանակ ձեր համակարգիչը կբեռնավորի Damn Small Linux-ը ձեր USB ֆլեշ դիսկից։
